Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պետք է կատարյալ տխմար լինել հավատալու համար, որ Նիկոլը մտածում է ՀԱԵ-ի մաքրության և հեղինակության մասին։

Պետք է կատարյալ տխմար լինել հավատալու համար, որ Նիկոլը մտածում է ՀԱԵ-ի մաքրության և հեղինակության մասին։
10.06.2025 | 13:25

Բոլոր նորմալ մարդկանց համար պարզ է՝ Նիկոլը հարձակվել է ՀԱԵ-ի վրա։

Նիկոլի այսօրվա գրառումը, ըստ էության, եկեղեցու դեմ արշավի սկիզբն էր։ Նա մոբիլիզացնելու է իր սրբապիղծներին, հավաքելու է կարգալույծ եղած նախկին հոգևորականներին և հարձակվելու է Եկեղեցու և Վեհափառ հայրապետի վրա։

Թե մեդիա տիրույթում, թե գետնի վրա Եկեղեցին և հոգևորականները դառնալու են սրբապիղծների և վիժվածքների թիրախ։

Չզարմանաք, որ մի օր էլ այս վիժվածքները պատարագի ժամանակ ներխուժեն եկեղեցի և փորձեն հոգևորականի վրա ձեռք բարձրացնել։

Պարզ է, որ Նիկոլը կանգ չի առնելու. ոչ իրավիճակն է դրան նպաստում, ոչ էլ Նիկոլի տերերը կթողնեն, որ նա «զադնի դնի» և հանգիստ թողնի եկեղեցուն։

Հետևաբար, մենք բոլորս կանգնած ենք փաստի առաջ՝ մի կողմում մեր հավատքն է, մեր եկեղեցին է, մյուս կողմում սրբապիղծ վիժվածքներ են, ովքեր ամեն գնով փորձելու են անարգել մեր հավատքը և քանդել մեր եկեղեցին։

Ցավոք, երրորդ տարբերակը տրված չէ՝ կամ-կամ։

Կամ Նիկոլի հետ եք, կամ՝ Եկեղեցու։

Նիկոլը արդեն իսկ նախապատրաստվել է գրոհին, մեզ մնում է միայն մի քայլ՝ շատ կարճ ժամանակում կազմակերպվել և կազմակերպել եկեղեցու ու հավատքի պաշպանությունը։

Որքան ուշ կազմակերպվենք, այնքան շատ կորուստներ ենք ունենալու։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ